Ոսկու գինը հասել Է պատմական նոր առավելագույն արժեքի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2010 15:03

Երեքշաբթի աշխարհի շուկաներում ոսկու գինը հասել Է պատմական նոր առավելագույն արժեքի՝ տրոյական ունցիայի (մոտավորապես 31 գրամ) դիմաց 1274,95 դոլարի: Նախորդ ռեկորդը՝ 1265,30 դոլար, սահմանվել Էր հունիսի 21-ին: Այդպիսով՝ ոսկու գինը տարեկան հաշվարկով ավելացել Է 25 տոկոսով: Այժմ այդ թանկարժեք մետաղի 1 կիլոգրամն արժե ավելի քան 41 հազար դոլար: Ոսկու գների աճը տեղի Է ունեցել այն պայմաններում, երբ շուկաները ոչ մի տագնապալի տեղեկատվություն չեն ստացել գլոբալ Էկոնոմիկայի վիճակի վերաբերյալ: Միակ նշանակալի իրադարձությունը վերջին 24 ժամվա ընթացքում դարձել Է աշխարհի մյուս առաջատար արժույթների նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի դիրքերի հետագա թուլացումը:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply