Վերանորոգվել է Վանաձորը Շահումյանին կապող կամուրջը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2010 13:51

Վերանորոգվել է Վանաձորը Շահումյան համայնքին կապող հետիոտների եւ մեքենաների համար ծառայող միակ կամուրջը: Այն գարնանային հեղեղների եւ Տանձուտ գետի մակարդակի բարձրացման հետեւանքով ամբողջովին անանցանելի էր դարձել: Նախաձեռնության հեղինակը համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանն է: Նա «Արմենպրես»-ին հայտնեց, որ շինարարական աշխատանքներին, որոնք իրականացվել են ՄԱԿ-ի պարենային ծրագրի աջակցությամբ, մասնակցել են տեղի բնակիչները, այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 900 հազար դրամ, տրամադրվել համապատասխան տեխնիկա:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply