Հրդեհներ. այրվել են խոտածածկ տարածքներ և անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 13:45

Երեկ  ժամը 14.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսավան գյուղի Վ. Սարգսյան 8 հասցեում:

Ժամը 14,40-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.35-ին, մարվել` ժամը 17.45-ին:

Խ. Հովհաննիսյանի տան բակում այրվել է 300 հակ կուտակած խոտ:

Նույն օրը, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գառնի գյուղի Աբովյան փողոցի թիվ 38 տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.49-ին, մարվել` ժամը 21.06-ին:

Այրվել է Բ. Բաբայանին պատկանող տան տանիքը` 150 քմ. մակերեսով և այնտեղ կուտակած 300 հակ խոտը:

Սեպտեմբերի 14-ին ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում` «Հայռուսգազարդ» ընկերությանը հարակից տարածքում`1 հա խոտ, Արցախի պողոտայի թիվ 77 շենքի  հարակից տարածքում` 3000 քմ. խոտ, Հրազդանի կիրճի` Հ. Էմին փողոցին հարակից տարածքում` 1500 քմ. խոտ,Կոտայքի մարզի` Սևան-Երևան  ավտոճանապարհի  16-րդ կմ-ին հարակից տարածքում` 1,5 հա խոտ, Քասախ գյուղին հարակից տարածքում` 1 հա խոտ, Նոր Երզնկա գյուղին հարակից տարածքում` 10 հա խնձորի անմշակ այգի և 10 հա խոտ, Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղին հարակից տարածքում` 2 հա խոտ և 60 քմ. անտառային հատված, `Գավառ քաղաքին հարակից «Բուրդակո» կոչվող տեղամասումէ 10 հա խոտ, Վարդենիս-Երևան  ավտոճանապարհի  7-րդ կմ-ին հարակից տարածքում` 2 հա խոտ և 20 ծառ, Արմավիրի մարզի Բաղրամյան-Շենիկ ավտոճանապարհի 1-ին  կմ-ին հարակից տարածքում` 1000 քմ. խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply