Դիակ` բնակարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 13:42

Երեկ  13.55-ին Վարդենիս  քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Վարդենիսի Ստեփանյան փողոցի թիվ 28 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1948 թ. ծնված Միքայել Ղարիբյանի դին:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply