Թուրքիայի ԱԳ նախարարը Հիլարի Քլինթոնի հետ զրուցել է հայ-թուրքական արձանագրությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2010 13:34

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են հայ-թուրքական արձանագրությունների խնդիրը, հաղորդում է CNN Turk-ը:

Զրույցի ընթացքում Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի, որ հետագայում հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ խնդրում խաղաղ համաձայնության հասնելուց հետո:

Նշենք, որ հենց Անկարայի ապակառուցողական դիրքորոշումն էր պատճառը, որ հայկական կողմը ստիպված եղավ առկախել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը ՀՀ Ազգային ժողովում: Բանն այն է, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կապում է այլ խնդիրների` մասնավորապես ԼՂ խնդրի հետ:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply