Ավտովթար Հերացի փողոցում. դեպքի վայրում են ՀՀԿ-ական պատգամավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 13:29

Քիչ առաջ Երեւանի Հերացու փողոցում միմյանց են բախվել վրացական NUG 101 համարանիշներով « BMW X-5» մակնիշի ՋԻՊ ավտոմեքենան եւ «Միլենա» տաքսի ծառայության մեքենան: Ըստ դեպքի ականատեսների, տաքսու վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ հետաքննիչը:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում են մի շարք հանրապետական պատգամավորներ, այդ թվում Աշոտ Աղաբաբյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը, Գալուստ Սահակյանը եւ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո»):

«Ես նկարահանումներ էի կատարում, երբ Աշոտ Աղաբաբյանը փորձում էր խոչընդոտել եւ սպառնում, թե. «Արա, վեկալ էս ապարատդ ու գնա էստեղից, ո՞վ ես դու», սակայն Գալուստ Սահակյանը կանխեց նրան: Այդուհանդերձ, Գալուստ Սահակյանի կանխելուց հետո, Աղաբաբյանն իր հետ եկած հաստավիզներին ցույց էր տալիս իմ ուղղությունը, հրահանգելով, որ ապարատն իմ ձեռքից վերցնեն»,- պատմում է Գագիկ Շամշյանը: Նրա խոսքով, այս պահին պատգամավորները հեռու քաշված, ծառերի տակ կանգնած են:

Ի դեպ, Գալուստ Սահակյանը իրենց դեպքի վայրում գտնվելը բացատրել է նրանով, որ վթարված ավտոմեքենան իրենց պատգամավորներից մեկինն է: Նա, սակայն չի կոնկրետացրել, թե ում մեքենան է դա:

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply