Վովա Գասպարյանը՝ Վանոյի պետհամարանիշներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 13:26

«Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ օրերս ռազմական ոստիկանության պետ, գեներալ Վովա Գասպարյանն, առանց մեքենայի դիմացի համարանիշների (ինչի իրավունքը, ի դեպ, ըստ օրենքի ունեն միայն երկրի նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը), եւ երեք ուղեկցող մեքենաների ուղեկցությամբ՝ կարմիր լույսի տակ անցնելով հազիվ է խուսափել փողոցն անցնող քաղաքացիներին վրաերթի ենթարկելուց:

«Ուշագրավը, սակայն, վերջինիս մեքենայի հետեւի համարանիշերն են: 010…01 պետհամարանիշը, որ փակցված է ռազմական ոստիկանապետի ավտոմեքենային, ժամանակին պատկանում էր ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին: Ասում են՝ գեներալ Վովա Գասպարյանը միշտ երազել է տիրանալ Վանո Սիրադեղյանի մեքենայի այս համարանիշներին»,-գրում է թերթը:

Դիտվել է 1649 անգամ:
Print Friendly

Leave a Reply