Աղթամար կղզի է տեղափոխվել եկեղեցու խաչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | September 15, 2010 12:20

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝   սեպտեմբերի 14-ին, Վանի թանգարանից հանվել և  Աղթամար կղզի է տեղափոխվել եկեղեցու Աղթամար սուրբ Խաչ եկեղեցու խաչը, որի տեղափոխման գործընթացին  մասնակցել է Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն։

Թուրքիայի մշակույթի և  տուրիզմի նախարարությունից  թույլտվություն է եղել խաչը տեղափոխել կղզի: Նշվել է, թե 2 օր անց Վան ժամանող ստամբուլահայ հոգևորականները խաչը կտեղադրեն եկեղեցու դիմաց` իրենց նախընտրած վայրում։

Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կհայտարարաի թուրք իշխանությունների կամքը, որ խաչը ներկա կգտնվի ծիսակատարության ժամանակ, իսկ հետագայում կտեղադրվի եկեղեցու գմբեթին:

Թուրքագետ արտակ Շաքարյանը  թուրքական դիվանագիտության մեջ նկատել է հատվածներով  կամ մասերով իրականցվող գործողություն:

«Իրենք մի բանը միանգամից չեն մատուցում,- ասում է նա,- նրանք ամեն մի քայլը բաժանում են հատվածների, որից ամեն մեկը ներկայացնում են որպես զիջում: Աղթամարի մասով դա արտահայտվեց այնպես, որ 2007թ. նրանք վերանորոգեցին եկեղեցին, 2010թ. սեպտեմբերի 19-ին թույլատրում, են պատարագ անցկացնել, հետո էլ մի գեղեցիկ օր` ցուցադրելու համար, թե, ահա, հայերի նկատմամբ ինչպիսի բարի կամեցողություն ունեն, կտեղադրեն խաչը»:

Կարծիք էր հնչել, թե հանրաքվեի արդյունքներից հետո, հնարավոր է իշխանությունները տեղադրեն խաչը, որովհետև սպասվող հանրաքվեի հետ էր կապվում խաչի չտեղադրելը:

Շաքարյանի կարծիքով` դա կապվում է ավելի շատ 2011թ. խորհրդարանական ընտրությունների հետ, որպեսզի ազգայնականների հույզերը չբորբոքվեն:

«Սակայն իմիջային տեսանկյունից, իհարկե, Թուրքիան սխալ արեց, որ չտեղադրեց խաչը,- ասում է թուրքագետը,- դրանով հայ հասարակության մեջ ավելի ուժեղացան բացասական տրամադրությունները, իսկ միջազգային մեդիան արդեն բացասական հոդվածներ է գրել այդ մասին»:

Մասնագետի կարծիքով, սակայն, Թուրքիան այնքան էլ հետաքրքրված չէ արդյունքով, այլ իրականացնում է պրոցեսակենտրոն քաղաքականություն, ինչը երևաց նաև արձանագրությունների մասով:

Դիտվել է 2301 անգամ:
Print Friendly

Leave a Reply