Երկու բառարան են գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 12:54

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները  սեպտեմբերի 11-ին, ժամը 20.15-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Պ.-ին և 1973 թ. ծնված Ալվարդ Ա.-ին:

Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 19.00-ին Մաշտոցի պողոտայի «Բուկինիստ» խանութից գաղտնի հափշտակել են 2 հատ հայերեն-ֆրանսերեն բառարան:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply