Տեղաբաշխվել են սփյուռքահայ դիմորդների համար պետպատվերով տեղերը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2010 12:25

ՀՀ ուսումնական հաստատություններ 2010-2011 ուստարվա ընդունելությունն իրականացնող հանձնաժողովի նիստում տեղի է ունեցել պետական պատվերի շրջանակում սփյուռքահայ դիմորդներին տրամադրվող 70 տեղի բաշխումը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։ Տեղերը բաշխելիս առաջնահերթությունը տրվել  է հայագիտական, մանկավարժական և արվեստի  մասնագիտություններին։

Տեղերը բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Վրաստան` 54, ՌԴ` 8, Սիրիա` 3, Իրան` 2, Ուկրաինա` 1, Լիտվա`1, Թուրքմենստան`1: Տեղերի բաշխումն իրականացվել է նաև ըստ բուհերի հետևյալ համամասնությամբ` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` 38, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա`10,  Երևանի Երևանի պետական համալսարան` 7, Ֆիզիական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ` 4, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա` 3, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ` 3, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան` 2,    Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարան` 2,  Գյումրի Մ.Նալբանդյանի  անվան պետական մանկավարժական համալսարան `1:


Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply