ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունն աջակցում է քաղաքը մաքրելու Գյումրիի իշխանությունների և քաղաքացիների ջանքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 12:22

Գյումրիի ավելի քան հարյուր դպրոցականներ, երաժիշտներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և քաղաքացիներ այսօր մասնակցեցին քաղաքի մաքրմանը:Միջոցառումն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության ՙԵլի’ր և գործի’ր՚ համաշխարհային քարոզարշավի շրջանակներում, որը նպատակ ունի մոբիլիզացնել հանրությանը իրենց ջանքերը իշխանությունների հետ միավորելու և հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին:ՄԱԿ ՀՏՎ գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. ՙՄենք ուրախ ենք աջակցել երիտասարդների այս կարևոր նախաձեռնությունը: Ես վստահ եմ, որ Գյումրիի բնակչությունը շարունակելու է հոգ տանել իրենց գեղեցիկ քաղաքի մասին և մեծ ներդրում ունենալ զարգացմանը: Էական է այն, որ քաղաքապետն ու քաղաքի իշխանություններն աշխատում են այսօր մեզ հետ և աջակցում են երիտասարդ սերունդի ջանքերը:՚Պրն. Սերգեյ Գաբրիելյանը` Երիտասարդական կենտրոնի և ՄԱԿ-ի անկյան ներկայացուցիչն ավելացրեց. ՙԳյումրիի երիտասարդությունը եռանդուն է և սիրում է իր քաղաքը, այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ մենք կշարունակենք այնպիսի գործողություններ կազմակերպել, որոնք մեր քաղաքն ավելի մաքուր և գրավիչ կդարձնեն: Ինչևէ, տեղի իշխանությունների և ՄԱԿ ՀՏՎ-ի աջակցությունը մեզ համար էական է: Ես հպարտ եմ մեր ներդրումն ունենալ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու Հայաստանի ձեռքբերումներին:՚

Միջոցառումը կազմակերպել է Երիտասարդության և սպորտի հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Շիրակի կենտրոնը և աջակցել են քաղաքապետը, տեղական իշխանությունները, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Երիտասարդության և սպորտի հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:

Միջոցառումը նաև Հազարամյակի զարգացման համընդհանուր նպատակների գագաթաժողովի շրջանակներում ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպած միջոցառումների շարքից մեկն է: Գագաթաժողովը նախատեսված է 2010թ. սեպտեմբերի 20-22 Նյու Յորքում: Միջոցառումն իրականացվում է Երիտասարդության տարվա շրջանակներում. երկխոսություն և փոխըմբռնում:

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply