Սեպտեմբերի 15-17-ը կդադարեցվի Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 12:13

Սեպտեմբերի 15-17-ը ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը` Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այս մասին «ՀայՌուսգազարդ» եւ Վրաստանի գազափոխադրման ընկերություններին տեղեկացրել են «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունից տեղեկացնում են, որ  գազի դադարեցումը սպառման շուկայում որեւէ փոփոխության չի հանգեցնի:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply