ԼՂՀ-ում անցած տարվա համեմատ աճել է ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 12:07

Այս  տարվա օգոստոսին Արցախի հանրապետությունում գրանցվել է 279 ծնունդ եւ 108 մահ`նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխանաբար 266-ի եւ 95-ի փոխարեն:Արդյունքում բնակչության բնական աճը օգոստոսին,ինչպես եւ նախորդ տարվա նույն ամսում կազմել է 171 մարդ. այս մասին հաղորդում է ԼՂՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Գրանցված ամուսնությունների թիվը օգոստոսին կազմել է 148`նախորդ տարվա 128-ի փոխարեն,ամուսնալուծությունների թիվը 10` նախորդ տարվա 6-ի փոխարեն:

Ըստ ԼՂՀ ոստիկանության տվյալների`  հանրապետություն այցելողների  թիվը օգոստոսին կազմել է 82 մարդ,մեկնողների թիվը` 62 մարդ:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply