Անվճար դասընթաց` «Քարոզչության անատոմիա» երեկոյան դպրոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 11:56

«Ժառանգ» մշակութային հկ-ն հայտարարում է ընդունելություն  «Քարոզչության անատոմիա» երեկոյան դպրոցի  համար:  Դասընթացն անվճար է և կազմակերպվելու է հոկտեմբերի 4-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում:

Դպրոցի նպատակն է քննել քարոզչության դասական և ժամանակակից մեթոդները, ուսումնասիրել զանազան հակամարտություններին ուղեկցող տեղեկատվական-հոգեբանական գործողություններն, ինչպես նաև քարոզչության և հանրային կարծիքի ձևավորման ոլորտում միջազգային փորձը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի տեղեկատվական անվտանգության խնդիրներին։

Դպրոցում ուսումնառության ընթացքում կուսումնասիրվեն մի շարք առարկաներ և երևույթներ, ինչպես տեղեկատվական պատերազմ, քարոզչություն և հանրային կարծիքի ձևավորում, ժամանակակից հակամարտություններում տեղեկատվական և հոգեբանական գործողություններ, տարածաշրջանային հակամարտություններ. դրանց պատմաքաղաքական և ժողովրդագրական արմատները, ռազմավարական աշխարհագրություն, տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակ, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ, ազգային ինքնություն, ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն։

Դասընթացը նախատեսված է 18–25 տարեկան անձանց՝ ԲՈՒՀ-երի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Մասնակիցներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ` dproc@zharang.org էլ-փոստով։

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply