Ֆրանս-հայկական բիզնես ֆորումի 3-րդ թողարկումը` սեպտեմբերի 30-ին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2010 11:41

Սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի կունենա ֆրանս-հայկական բիզնես ֆորումի երրորդ թողարկումը:

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  տնտեսական զարգացման  նախարար Կարեն Եսայանը կմեկնի Ֆրանսիա ֆրանս-հայկական  առևտրի և արդյունաբերության պալատի նախաձեռնությամբ կազմակերպվող Գործարարության միջազգային Ֆորումին մասնակցելու համար, որին հրավիրված են մասնակցելու տնտեսական գործիչներ և գործարարներ Ֆրանսիայից, Հայաստանի Հանրապետությունից:

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը  տեղի կունենա  ամենամյա միջազգային տոնավաճառ, որի ժամանակ մասնակից երկրները կցուցադրեն ապրանքների տեսականի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից   տոնավաճառին կմասնակցի «Արցախ-Ֆրուտ»  ՓԲԸ ` Գագիկ Ներսիսյանի գլխավորությամբ:

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply