Հռոմի Պապը քննարկում է Ջեքսոնին սրբերի շարքը դասելու հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2009 12:37

JacksonՄայքլ Ջեքսոնի հուղարկավորության արարողությունից հետո Հռոմի Պապի գլխավորությամբ Վատիկանի հոգևոր ծառաները քննարկում են Ջեքսոնին սրբերի շարքին դասելու հնարավորության հարցը:

Ինչպես հայտնում է «Life.ru» կայքը, եղեղեցական փաստաբան մոնսենյոր Բյուոնասելտան ասել է, որ քննարկման «խնդիրը ոչ թե երգչի անվան շուրջ պտտվող պեդոֆիլիայի հարցն է, այլ նրա դավանանքի խնդիրը»: Նրանք պետք է պարզեն մի շատ կարևոր հարց` արդյո՞ք Ջեքսոնը եղել է կաթոլիկ, թե՞ դավանել է այլ կրոն: Փաստաբանն ասել է, որ ստուգ այս հարցի պատասխանը դեռ չունեն:

«Life.ru»-ի տեղեկացմամբ` Ջեքսոնի մարմնի երկրոդ փորձաքննությունը ցույց է տվել, որ երգչի արյան  մեջ առկա է թմրանյութերից պատրաստված մահացու կոկտեյլ՝ դեմերոլ, որն իր բաղադրությամբ նման է հերոյինին: Բացի դրանից, հայտնաբերվել են նաև մի քանի տեսակի այլ նյութեր:

Բժիշկներից մեկը, նայելով հետազոտության արդյուքներին, ասել է, որ Ջեքսոնը «քայլող դեղատուն» է եղել:

Ջեքսոնի քույրն էլ հայտարարել է, որ իր եղբորը սպանել են, և ինքը գիտի, թե ով: Նա նշել է, որ իր տաղանդավոր եղբորը դիտմամբ են թմրյանութեր պարունակող դեղեր նշանակել, ինչի պատճառով էլ նա մահացել է: «CNN»-ի հաղորդմամբ` փոփ արքան մահվան գիշերը ընդունել է հանգստացնող դեղամիջոցի 10 հաբ:

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply