Փորձագետ. «Ադրբեջանում հացն անասնակերից է պատրաստվում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2010 10:08

Աշխարհին անհանգստացնող ցորենի խնդիրը չի հետաքրքրում Ադրբեջանի իշխանությանը: Իշխանությունները հասարակությանը ոչ մի տեղեկություն չեն հայտնում երկրում ցորենի մթերման վիճակի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ»-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ցորենի տարեկան պահանջարկը 3 մլն տ է, մթերային ցորենի պահանջարկը՝ 1 մլն 650 հազ տ: Անցյալ տարի Ադրբեջանում 2 մլն 960 հազ տ-ից ավելի ցորեն է արտադրվել:

Իսկ այս տարի ցորենի արտադրության ծավալը չի հասել 2 մլն տ-ի: Սեպտեմբերի 1-ի դրությամբ, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում 1 մլն 830 հազ տ ցորեն է արտադրվել: Ներկայում Ցորենի ֆոնդում 300 հազ տ պաշար կա: Պաշտոնական տեղեկություններում էլ ասվում է, որ մինչեւ տարեվերջ այդ պաշարը կհասցվի 900 հազ տ-ի: «Ադրբեջանի Ցորենի ֆոնդը, որը կից է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ֆոնդում ներկայում եղած ցորենի պաշարի քանակության, կուտակվելիք պաշարի չափի եւ այլ հարցերի վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն չի տալիս մամուլին:

Նյութերի պաշարների գործակալությունը բնակչությունից մաքուր ցորենի մեկ տ-ն գնում է 180 մանաթով: Ցորենի արտադրությամբ զբաղվող ֆերմերները հայտնում են, որ առաջրակվող գինը ինքնարժեքն է միայն, եւ որ հացամթերքների համար օգտագործվող մաքուր ցորենի արտադրության ծավալն այս տարի չի գերազանցի 800 հազ տ-ն: Այդ դեպքում, ինչում է վստահ իշխանությունը», -հարցնում է «Ենի Մուսավաթ»-ը: Գյուղատնտեսության հարցերով փորձագետ Վահիդ Մահառամլին թերթի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանում արտադրվող ցորենի որակը 4-րդ կարգի է, իսկ աշխարհում հացը թխվում է 1-3-րդ կարգի ցորենից: «Չորրորդ կարգի ցորեն աշխարհում առաջարկող շատ երկրներ կան:

Ղազախստանում արտադրվող ցորենի մեծ մասը հենց 4-րդ կարգի է, որը Ադրբեջանը հեշտությամբ ձեռք կբերի: Ճիշտ է, աշխարհում ցորենի գինը բարձրացել է, Ադրբեջանում ցորենի արտադրությունն էլ նվազել, սակայն, Ադրբեջանը փող ունի եւ կարող է թեկուզ անորակ ցորեն գնել: Այսինքն՝ վստահությունը, որ հացի պակաս չի լինի, դրա հետ է կապված: Եթե հարեւան երկրներում այդ ցորենը որպես անասնակեր են օգտագործում, Ադրբեջանում հացը դրանից են թխում», -ասել է փորձագետը:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply