Թուրքիայում գիրք է հրատարակվել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 14, 2010 21:16

Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտը Ստամբուլի «Բիրզամանլար» հրատարկաչության հետ համատեղ երկլեզու` անգլերեն եւ թուրքերեն, գիրք է հրատարակել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու մասին: Ինչպես հաղորդում է   թուրքական «ԳազեթեՓորթ» կայքը: «Աղթամար. Միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարը» վերնագրով գրքում ներառված են Ստեփան Մնացականյանի` 1980-ական թվականներին կատարած մասնագիտական ուսումնասիրությունները: Թուրքական թեթը նշում է, որ «Արա Սարաֆյանի եւ Օսման Քյոքերի կազմած եւ հրատարակած 168 էջանոց գիրքը հանգամանորեն կօգնի թուրք ընթերցողներին լավագույնս պատկերացում կազմել հայկական միջնադարյան ճարտարապետության մասին»:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply