Ավտոպատահարներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 14, 2010 21:01

Սեպտեմբերի 12-ին, ժամը 05.08-ին Երեւանի ճանապարհային ոստկանությունից ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գտնվող «Դովիլ» սրճարանին հարակից տարածքում ավտովթար է տեղի ունեցել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 05.10-ին դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռեւս չպարզված հանգամանքներում` ճանապարհի երթեւեկելի մասից դուրս եկել եւ էլեկտրասյանն է բախվել «ԲՄՎ» մակնիշի 05 ՏՕ 339 պետհամարանիշի ավտոմեքենան: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը եւ երկու ուղեւոր, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներ: Ժամը 06.30-ի սահմաններում փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս: Վթարի հետեւանքով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված, 1990 թ. ծնված Արսեն Ավանեսյանի վիճակը գնահատվել է բավարար, իսկ թիվ 1 բժշկական կենտրոն տեղափոխված Արեգ եւ Արսեն անուններով երիտասարդների վիճակը` ծանր: * * * Նույն օրը, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ կան տուժածներ: Ժամը 17.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Օպել-Վեկտրա» մակնիշի 07 ՍԼ 163 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել ուղեւորներ` 1989 թ. ծնված Արմինե Պետրոսյանը, 1980 թ. ծնված Լուսինե Թորոսյանը եւ 1988 թ. Սմբատ Մարգարյանը, ովքեր, բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել, իսկ վարորդ` 1990 թ. ծնված Վասակ Միքայելյանը տեղափոխվել է Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է կայուն-ծանր: Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են հովացման աշխատանքներ: * * * Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար: Ժամը 23.40-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեպքի վայրում պարզվել է, որ “Վոլցվագեն Ջետա” մակնիշի 15 ԼՕ 161 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` Երևան քաղաքի բնակիչ, 1958 թ. բնակիչ Էդիկ Ավետիսյանը և ուղևորներ` Երևան քաղաքի բնակիչներ` 1964 թ. ծնված Նունե Ավետիսյանը, 1960 թ. ծնված Խաչիկ Փոծինյանը, 1997 թ. ծնված Դավիթ Փոծինյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 1554 անգամ:
Print Friendly

Leave a Reply