Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի նիստ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2010 20:18

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ փուլի Աշտարակ-Թալին ճանապարհի օտարվող հողի և գույքի ճշգրտման ու գնահատման խորհրդատուի հետ կնքվող պայմանագրի նախագիծը։
Ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը զեկուցել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Առաջին փուլի շինարարական աշխատանքների վերահսկողության և Երկրորդ փուլի ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացված խորհրդատվական ծառայությունների ընտրության մրցույթի արդյունքների մասին։ Կառավարման խորհուրդը հաղթող է ճանաչել մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած կազմակերպությանը և հաստատել հաղթած ընկերության հետ բանակցող խմբի ներկայացված կազմը։
Կառավարման խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել նիստի օրակարգում ընդգրկված այլ հարցեր ևս։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը` հաշվի առնելով ներկայացված բոլոր փոփոխությունները, լրացումները և առաջարկությունները։ Խորհուրդը հաստատել է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի Աշտարակ-Թալին ու Երրորդ տրանշի Թալին-Գյումրի ճանապարհի Անկախ մոնիթորինգի գործակալության Տեխնիկական առաջադրանքը։
Մեկ այլ հարցով Խորհուրդն ի գիտություն է ընդունել Ֆելիքս Փիրումյանի զեկույցը օգոստոսի 9-ին և սեպտեմբերի 1-ին Ասիական զարգացման բանկի հետ համատեղ կազմակերպված տեսակոնֆերանսի արդյունքների վերաբերյալ։

URL: http://www.gov.am/am/news/item/8200/

Դիտվել է 1697 անգամ:
Print Friendly

Leave a Reply