Թբիլիսիի Լրագրության եվ մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցը հայտարարում է ընդունելություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2010 16:31

Թբիլիսիի Լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցը, որը հայտնի է GIPA (Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ Georgian Institute of Public Affairs) անվամբ, հայտարարում է հայ ուսանողների ընդունելություն 3-ից 5 տեղերի համար:

Անգլերեն լեզվով մագիստրական ծրագրի տևողությունը 2 տարի է` 2010թ-ի հոկտեմբերից մինչև 2012թ-ի մայիսը և բաղկացած է 4 կիսամյակից: Ուսման տևողությունը Թբիլիսիում մեկ տարի է: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2010 թ. սեպտեմբերի 30-ը:

Թբիլիսիի Լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոց այս տարի կընդունվեն 20 ուսանողներ Կովկասից և Կենտրոնական Ասիայից:

Ուսումնական ծրագիրը հիմնված է պրակտիկ, փորձարարական մոտեցման վրա` կիրառելով փաստերի վրա հիմնված, պրոֆեսիոնալ լրագրության նորագույն մեթոդներ ինչպես տպագիր, այնպես էլ հեռարձակվող մամուլի համար: Ուսանողները կարող են օգտվել համակարգչային լաբորատորիայից, համացանցից, ֆոտո, աուդիո և վիդեո սարքավորումներից և լրագրողական գրադարանից: Ուսանողները կհրատարակեն ուսանողական թերթ` Brosse Street Journal և դրա էլեկտրոնային տարբերակը` www.bsj.ge, ինչպես նաև տեղեկատվություն` GIPA FM Radio-ի համար:

Ոչ տեղացի ուսանողների համար ծրագրի երկու կիսամյակներն անց կկացվեն հայրենիքում, իսկ հիմնական ծրագիրը, թեզի/ավարտական նախագծի պաշտպանությունը և ավարտական միջոցառումը` Վրաստանում:

Դպրոցի ուսումնական ծրագիրը կտրամադրի Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) Լուիզիանայի պետական համալսարանի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեմարտամենտի և Բաց հասարակության ինստիտուտի կողմից:

Ուսանողները կապահովվեն կացարանով եւ կստանան կրթաթոշակ: Ուսուցումն անգլերենով է, ընդունելության քննությունը (կկայանա Երեւանում)` հարցազրույցով:

Դիմորդների համար պարտադիր պայման է բակալավրի կամ մագիստրոսի աստիճանը ցանկացած մասնագիտությամբ, անգլերենի իմացությունը և լրագրությամբ զբաղվելու պատրաստակամությունը:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply