ՀՀ թանգարանների շուրջ 103 աշխատանք կցուցադրվի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 14, 2010 16:21

Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում այսօր բացվել է «Ծիածանի երկու գույն, երկու ճակատագրի արտացոլում…» խորագրով ցուցահանդես` նվիրված Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի 100-ամյակին: Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 14-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները մեկնարկել են 2008 թվականին, իսկ 2009 թ. Պուշկինի թագարանի համակարգողները, ուսումնասիրելով հայաստանյան թանգարանային ֆոնդերը, ցուցահանդեսի համար ընտրել են Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի թանգարանների հավաքածուներից շուրջ 103 աշխատանք: Քսան տարիների ընդմիջումից հետո Պուշկինի թանգարանում արվեստասեր հանրությանը կներկայացվի Հայաստանում մեծ խնամքով պահպանվող ռուսական կերպարվեսի 64 ստեղծագործություններ:

Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի 100-րդ հոբելյանի առթիվ հայ- ռուսական դարավոր բարեկամությունն անխախտ պահելու, ամրապնդելու ուրույն արտահայտություն է 18-20-րդ դարերի հայկական եւ ռուսական կերպարվեստի բացառիկ հավաքածուների ցուցադրությունը:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply