Դեմ է ՀՀ-ն ու ԼՂՀ-ն` որպես մեկ ամբողջություն ներկայացնող նոր քարտեզների նախաձեռնությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2010 14:56

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը դեմ է ՀՀ-ն ու ԼՂՀ-ն` որպես մեկ ամբողջություն ներկայացնող նոր քարտեզների նախաձեռնությանը:

Արձագանքելով ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ` հանրակրթական դպրոցներին ՀՀ-ն ու ԼՂՀ-ն` որպես մեկ ամբողջություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ֆիզիկական և վարչական քարտեզներ տրամադրելու փաստին.

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը նշում է.

Լեռնային Ղարաբաղի հանրությունը 1991թ. դեկտեմբերի 10-ի համահանրապետական հանրաքվեով հռչակել է իր անկախությունը, իսկ 2006թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական սահմանադրական հանրաքվեով` ամրապնդել ԼՂՀ իրավական կարգավիճակը:

Լեռնային Ղարաբաղի հանրությունն այդ ինքնորոշման միջոցով քվեարկել է անկախ պետություն ունենալու օգտին, ոչ թե Հայաստանին միանալու կամ վերամիավորվելու օգտին:

Ելենելով վերը նշված իրավական փաստերից ու հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղը` որպես առանձին անկախ միավոր դիտարկելու քաղաքական նպատակահարմարությունը, անթույլատրելի ենք համարում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն` որպես մեկ ամբողջություն ներկայացնող նոր քարտեզների տարածման նախաձեռնությունը:

Վահան Դիլանյան

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ

13 սեպտեմբերի, 2010

Դիտվել է 2468 անգամ:
Print Friendly

Leave a Reply