Խորհրդանշական ծառատունկ` ի պաշտպանություն զբոսայգու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2010 14:30

Վաղը ժամը 18:30-ին տեղի կունենա խորհրդանշական ծառատունկ Արամի և Բուզանդի փողոցների միջնամասում ընկած այգում:  Ծառատունկի կազմակերպիչներն են Armenian Tree Project, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը և այգուն հարակից շենքերի բնակիչները:

«Արամի և Բուզանդի փողոցների միջնամասում ընկած այգում նախատեսվում է բազմահարկ շինությունների կառուցում: Դրա արդյունքում անխուսափելիորեն կկտրվեն ծառեր և կվնասվի այգու բուսականությունը: Հանրային զբոսայգին մեկընդմիշտ կկորցնի իր նպատակային նշանակությունը: Այս ծրագրին դեմ արտահայտվելու համար այգում նախատեսվում է խորհրդանշական ծառատունկ» ,- ասված է ծառատունկը նախաձեռնողների տարածած հաղորդագրության մեջ:

Վաղը կայանալիք  միջոցառման ժամանակ այգում կտնկվի  ծառ, որը կօրհնվի և որին կտրվի անուն՝ ցուցանակով: «Այս արարողությունը կարտահայտի այգին խնամելու մեր պատրաստակամությունը և կվերածվի տոնի՝ երգչախմբի և մանուկների երգով, պարերով. ներկաներն ծառերին կամրացնեն խորհրդանշական ժապավեններ»,- ասում են կազմակերպիչները:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply