Սերգեյ Մովսիսյանի առաջին սայթաքումը շախմատի Սան Սեբաստիանի միջազգային մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 12, 2009 15:30

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանն առաջին պարտությունը կրեց: Հանդես գալով սպիտակ խաղաքարերով, նա 52-րդ քայլին զիջեց ուկրաինացի Ռուսլան Պոնամարյովին: 5–րդ տորում Մովսիսյանի մրցակիցը Պերուի ներկայացուցիչ Խուլիո Գրանդան է: 4 հնարավորից վաստակած 3,5 միավորով աղյուսակը գլխավորում է ԱՄՆ չեմպիոն Հիկարու Նակամուրան: Մովսիսյանն ունի 1,5 միավոր:

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply