Երդման արարողություն` ԵՊՀ-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 14, 2010 14:21
Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում սեպտեմբերի 15-ին կանցկացվի բուհի մեծարման եւ ուսանողների երդման արարողություն:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, այս միջոցառումը կազմակերպվում է արդեն հինգերորդ տարին, որի ժամանակ համալսարանի շրջանավարտները երդման խոսքով կարծես իրենց տեղը հանձնում են առաջին կուրսեցիներին: Միջոցառման ժամանակ հանդես կգան կենտրոնի երգի, պարի խմբակները, նաեւ` հայկական էստրադայի հայտնի երգիչներ: Արարողությանը հրավիրված են նաեւ բարձրաստիճան հյուրեր:






Facebook
Tweet This
Email This Post
