Տեղի է ունեցել պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2010 13:35

Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական  կարճաժամկետ  պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 207 մլն 747 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 207 մլն 747 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 942 884 407 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե րությունը 11.9819 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ յունը` 12.1000 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 9 դիլեր. այս մասին հաղորդում է Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply