Թոմաս դը Վաալ. «Ադրբեջանը պատերազմի դեպքում ադրբեջանցի հազարավոր երիտասարդների կտանի դեպի անխուսափելի մահ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2010 13:30

Հայ-ադրբեջանական սահմանի վրա բախումները կշարունակվեն: Նման կարծիք է հայտնել «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը: Նրա խոսքով, մտահոգիչ է այն հանգամանքը, որ հակադիր կողմերի դիրքերը միմյանցից տեղ-տեղ միայն 40 մետր հեռավորության վրա են: Վերլուծաբանը մեծ տարբերություն է տեսնում Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ երկրի նախագահի ժամանակ առ ժամանակ կրկնվող հայտարարությունների միջեւ:

«Եթե Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս սպառանալիքներով, ապա պաշտպանության նախարարը պատերազմի հնարավորության մասին շարունակ կատակում է»,-ասել է նա: Թոմ դը Վաալը սա բացատրում է նրանց համար գոյություն ունեցող տարբեր լսարանների առկայությամբ ու Իլհամ Ալիեւի սպառնալիքներին տալիս միայն քաղաքական տոկոսներ հավաքելու մասին բացատրություն: Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը պիտի հասկանա, որ ռազմական եղանակով պատերազմում հաղթանակ չի կարող տանել, ինչի մասին վկայում են հետազոտությունների արդյունքները:

Նա դա բացատրում է Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական դիրքով ու հայկական բանակի հզորությամբ: «Բացի նորագույն զենքեր կրելը` պատերազմում հաղթանակ տոնելու համար պետք է կարողանալ հենվել զորքերի վրա, ինչն այս պահին Ադրբեջանն անել չի կարող,- ասել է Թոմաս դը Վաալը:-Պատերազմի դիմելու դեպքում ադրբեջանական կողմը ադրբեջանցի հազարավոր երիտասարդների կտանի դեպի անխուսափելի մահ»:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply