Պարտություն խայտառակ հաշվով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 14, 2010 13:31

Մոլդովայում անցկացվող  մինչև 19 տարեկան ֆուտբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի մրցաշարում երկրորդ պարտությունը կրեցին Հայաստանի ներկայացուցիչները: Առաջին հանդիպումը  մեր թիմը տանուլ էր տվել Ֆինլանդիայի ընտրանուն` 0:5 հաշվով: Այժմ` անգլուհիների հետ խաղում, գրանցվեց ավելի խոշոր հաշիվ` 0:9:
Խմբային մրցաշարի  հաղթողի անունը հայտնի կդառնա մրցաշարի վերջին օրը` սեպտեմբերի 16-ին, երբ կհանդիպեն Անգլիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները: Այդ երկրների հավաքականները երկուական հաղթանակ են տարել և վաստակած վեցական միավորով գլխավորում են աղյուսակը: Երրորդ տեղի համար կպայքարեն Հայաստանի և Մոլդովայի ֆուտբոլիստուհիները, որոնք դեռևս ոչ մի մավոր չունեն և միայն պարտություններ են կրել:


Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply