Աշխարհում ամենաթանկ բնակարանը 240 մլն եվրոյով վաճառվել է Մոնակոյում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2010 12:02

Աշխարհում ամենաթանկ բնակարանը, որը պատկանում է բրիտանացի դեւելոպերներ Կրիստիան եւ Նիկ Քենդի եղբայրներին, 240 մլն եվրոյով վաճառվել է Մոնակոյում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրել է Financial Times թերթը: «Անշարժ գույքը ձեռք է բերել Մերձավոր Արեւելքից անհայտ մի գնորդ»,- ճշտվում է նյութում: Ըստ հրատարակության տվյալների` բնակարանն զբաղեցնում է շենքի երկու վերին հարկերը եւ հասնում է ավելի քան 1,5 հազար քառակուսի մետր մակերեսի:

«Անշարժ գույքը վարձակալվել է 97 տարով»,- նշել է թերթը: Ավելի վաղ ամենաթանկ անշարժ գույքը դարձել է Լոնդոնի կենտրոնում գտնվող One Hyde Park բնակելի էլիտային շենքի պենտհաուզը, որն այս տարվա օգոստոսին վաճառվել էր 140 մլն ֆունտ ստեռլինգով կամ 220 մլն դոլարով: Պենտհաուզն ունի ավտոտնակ եւ սկվոշ խաղալու կորտ: Բացի այդ, բնակարանում տեղակայված են հատուկ անխոցելի ապակիներ, այն ունի իր պահակախումբը, հատուկ սարքավորված ապաստարան, ինչպես նաեւ օդամաքրիչ սարք ի դեպս գազային գրոհի: Բնակարանը գտնվում է Քենդի եղբայրներին պատկանող շենքերից մեկում:

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply