Եվրախորհրդարանի ղեկավարը ողջունում է Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2010 11:20

Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը ողջունել է Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքները, որի անցկացումը նա դիտում է որպես Թուրքիայի հերթական քայլը դեպի Եվրամիություն տանող ճանապարհին, բայց որին, նրա կարծիքով, պետք է հետեւեն նոր բարեփոխումներ: «Սահմանադրական այդ փոփոխությունների իմպլմենտացիայից հետո անհրաժեշտ է իրականացնել հետագա ավելի խորը բարեփոխումներ` ապահովելով դրանց լայն քննարկումը քաղաքացիական հասարակության, քաղաքական տարբեր կուսակցությունների եւ էթնիկ փոքրամասնությունների հետ»,- ասված է Բուզեկի հայտարարության մեջ: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբեռն Յագլանդը նույնպես ողջունել Է ժողովրդավարության ճանապարհով Թուրքիայի առաջխաղացումը հանրաքվեից հետո, որի մասնակիցների մեծամասնությունը աջակցություն են հայտնել Սահմանադրության լիբերալ ուղղումների փաթեթին:

«Սահմանադրական բարեփոխումը, որը երեկ հաստատեցին Թուրքիայի քաղաքացիները, կարեւոր քայլ Էր երկրի համար, որն այդպիսով մոտենում Է եվրոպական նորմերին ու պրակտիկային»,-հայտարարել Է Յագլանդը: Իր հերթին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն այն կարծիքին Է, որ Թուրքիայում կայացած հանրաքվեն երկիրը մոտեցրել Է Եվրոպային:

«Սահմանադրության բարեփոխումը Թուրքիայի կարեւոր քայլն Է Եվրոպա տանող ճանապարհին»,-ասել Է Վեստերվելեն: Եվրահանձնաժողովը եւս ողջունել Է Թուրքիայում կայացած հանրաքվեի նախնական արդյունքները: «Հանրաքվեում սահմանադրական բարեփոխմանը հավանություն տալը ցուցադրում Է իրենց իրավունքների եւ ազատությունների ընդլայնմանն ուղղված բարենորոգումներին Թուրքիայի քաղաքացիների անփոփոխ աջակցությունը»,-ասված Է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆուլեի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումը «ճիշտ ուղղությամբ» կատարված քայլ Է Թուրքիայի կողմից այն պահանջների կատարման ճանապարհին, որ առաջադրվում են Եվրամիության անդամության թեկնածու երկրներին, ինչպես նաեւ կապահովի երկրում ժողովրդավարության կայուն զարգացումը: Դրա հետ մեկտեղ եվրահանձնակատարն ընդգծել Է, որ բարեփոխումների իրականացման համար կպահանջվի նաեւ մի շարք օրենդրական փաստաթղթերի ընդունում եւ Եվրահանձնաժողովը ուշադիր կհետեւի դրանց մշակմանը:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply