Արթուր Աբրահամը հրաժարվում է չեմպիոնի իր գոտուց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 12, 2009 16:00

main20090317_35IBF վարկածով միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ժամանել է Նյու Յորք, որպեսզի անձամբ չեմպիոնական իր գոտին հանձնի այդ կազմակերպության նախագահ Մերիեն Մոհամեդին:

«Եկել է ժամանակն այլ բարձունքներ նվաճելու: Քանի որ Ֆելիքս Շտուրմը, Կելի Պավլիկը հրաժարվեցին ռինգ դուրս գալ իմ դեմ, ինքս պետք է փորձեմ առաջ շարժվել: Ցանկանում եմ ուժեղագույն բռնցքամարտիկ հռչակվել միջին երկրորդ քաշային կարգում:Այդ է պատճառը, որ ինձ առաջիկայում ավելի նշանակալի մրցամարտեր են սպասելու»,- ասել է Արթուրը: Այս մասին տեղեկացնում է «Allboxing.ru»-ն:

Աբրահամի անունը հիշատակվում է միջին երկրորդ քաշային կարգի պրոֆեսիոնալ այն անվանի բռնցքամարտիկների թվում, ովքեր առաջիկայում ուժերն են չափելու շրջանաձև մրցակարգով: Այս մրցաշարի կազմակերպիչն ամերիկյան «Showtime» հեռուստաընկերությունն է:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply