Ոչ մի ներողություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 14, 2010 10:38

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան հերքել է մամուլում տեղ գտած այն լուրերը, թե իր ղեկավարած կառույցը ներողություն է խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի յոթին կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Հանդիպման ավարտից հետո պարտությւն կրած վրացի ֆուտբոլիստները ծեծկռտուք էին սարքել խաղադաշտում: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախգահը հայտնել է, որ ինքը ներկա չի գտնվել կատարվածին, քանի որ գնացել է դիտելու Թբիլիսիի մեկ այլ մարզադաշտում անցկացվող Վրաստան-Իսրայել ազգային հավաքականների հանդիպումը:Նա նշել է, որ սեպտեմբերի 23-ին ՈւԵՖԱ-ն քննարկելու է միջադեպը և եթե մեղավորներ լինեն, ապա կպատժվեն:Սիչինավան նաև նշել է, որ Հայաստանի ներկայացուցիչնրից ներողություն չի խնդրվել, քանի որ դրա կարիքը չի զգացվել:

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply