Վախթանգ Դարչինյանը պարտվեց ժոզեֆ Ագբեկոյին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 12, 2009 15:57

vik_vahtang_darchinyanԱմերիկյան Սանռայզ քաղաքի մարզապալատում անցկացված մրցամարտում IBF վարկածով թեթևագույն քաշային կարգի պրոֆեսոիոնալ բռնցքանարտիկների աշխարհի չեմպիոն, գանացի Ժոզեֆ Ագբեկոն պաշտպանեց իր տիտղոսը հաղթելով առաջին թեթեև քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի հետ հանդիպումում:

Դարչինյանն առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո: Ինչպես հայտնի է, մինչև այդ նա պաշտպանում էր Ավստրալիայի պատիվը: 12 ռաունդանոց մրցամարտի 7-րդ ռաունդում , Դարչինյանի հարվածից հետո , նրա մրցակիցը հայտնվեց ռինգի հատակին: Մրցավարն արձանագրեց նոկդաուն: Սակայն Ագբեկոն պարտքի տակ չէր մնում: Դարչինյանը պայքարում էր արյունահոսող երկու հոնքով:

Հանդիպման ավարտից հետո մրցավարները 116:111, 114:113, 114:113 հաշիվներով հաղթանակը շնորհեցին Ագբեկոյին:

Դիտվել է 3004 անգամ:
Print Friendly

Leave a Reply