Ա.Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

Պաշտոնական, Օրվա լուր | | September 14, 2010 9:48

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ  ստորագրել է հրամանագիր, ըստ որի` վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են  ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը նախագահի մեկ այլ հրամանագրով Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:

Դիտվել է 1735 անգամ:
Print Friendly

Leave a Reply