Հյուսիսային Կորեայի կոմկուսը հետաձգել է վերջին 30 տարիների ընթացքում նախատեսվող իր ամենամեծ համաժողովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2010 9:45

Հյուսիսային Կորեայում իշխող կոմունիստական կուսակցությունը հետաձգել է վերջին 30 տարիների ընթացքում նախատեսվող իր ամենամեծ համաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «The Daily Telegraph»-ը, համաժողովը հետաձգվել է երկրի նախագահ Կիմ Չեն Իռի վատառողջ լինելու պատճառով:

Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը հայտնել է, որ Կիմ Չեն Իռի առողջությունը բավական վատթարացել է նրանից հետո, երբ երբ վերջինս մի քանի ամիս առաջ այցելել է Չինաստան: Հյուսիսային Կորեայի բանվորական կուսակցության համաժողովի ընթացքում, որը բավական հազվադեպ է անցկացվում, պետք է նշվեր, որ Կիմ Չեն Իռին հաջորդելու է իր որդին Կիմ Ջոնգ Ունը:

Համաժողովը նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերի 15-ին: Արտասահմանյան որոշ հետազոտողներ նշում են, որ Կիմ Չեն Իռի այցը Չինաստան պայմանավորված էր իր երկրի մեծագույն դաշնակցի կողմից հավանություն ստանալու ակնկալիքով կապված իշխանության փոխանցման ծրագրերի հետ: Չինաստանն աջակցություն է ցուցաբերում Հյուսիսային Կորեային դեռեւս 1950-1953թթ.-ների Կորեական պատերազմից սկսած:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply