Հարավային Կորեայի նախագահն ինքնասպա՞ն է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2009 12:53

19Հարավային Կորեայի ոստիկանությունը կասկածներ ունի, որ երկրի նախկին նախագահ Նո Մու Հենի մահն ինքնասպանություն է:

Մու Հենը մայիսի 23-ին իր օգնականի ուղեկցությամբ զբոսանքի ժամանակ վայր է ընկել ժայռի գագաթից և գլխի ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Վերջին ժամանակներում Նո Մու Հենը մեղադրվել էր գործարարներից մեկից խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:

Վերջինիս պաշտոնավարման տարիները երկրի բնակիչների հիշողություններում կմնան որպես կոմունիստական հարևան Հյուսիսային Կորեայի հետ մերձեցման քաղաքականության, բայց նաև տնտեսական չարաշահումների ժամանակահատված:

Deutsche Welle
RIA Novosti
Լոսանկարը` AP գործակալության

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply