Եվրամիությունը մտադիր Է 700 հազար եվրո ներդնել Ադրբեջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 14, 2010 7:32
Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը եւ Եվրամիությունը գործարկում են 700 հազար եվրո ընդհանուր արժողությամբ մի նախագիծ, որը կոչված Է աջակցելու սոցիալական ապահովության եւ սոցիալական պաշտպանության համակարգի բարենորոգմանն ուղղված երկրի ջանքերին: Նախագիծն իրականացվելու Է զարգացման ֆրանսիական գործակալության կողմից: 18-ամսյա ծրագրով նախատեսվում Է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությանը, ինչպես նաեւ համապատասխան այլ պետական մարմինների օգնություն ցուցաբերել տվյալների վերլուծության բարելավման, սոցիալական բյուջետավորման կանխատեսման, մոնիթորինգի, գնահատման եւ ռազմավարության պլանավորման բնագավառում:






Facebook
Tweet This
Email This Post
