Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2010 23:19

Ադրբեջանական լրատվամիջոցները այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լուր են տարածել, թե իբր սեպտեմբերի 11-ին շփման գծի հյուսարևելյան հատվածում հակառակորդի կողմն է անցել մի քանի հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերվել է ադրբեջանական ստորոբաժանումների կողմից:

ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից հաղորդում են, որ տարածված լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

Նման միջադեպ չի արձանագրվել նաև հայ ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով:

Այս ապատեղեկատվությունը հերթական անգամ վկայում է, որ ադրբեջանական իշխանությունները, հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին, շարունակում է կեղծ և ստահոդ լուրերի միջոցով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, թյուր կարծիք ստեղծել միջազգային հանրության շրջանում, և արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ առաքելության ջանքերը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply