ԱՄՆ-ում հյուրանոցային անշարժ գույքի վաճառքների ծավալը մեկ տարվա ընթացքում աճել է 136 տոկոսով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2010 7:10

2010 թվականի առաջին կիսամյակում ԱՄՆ-ում հյուրանոցների վաճառքի շուրջ գործարքների ծավալը անցած տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 136 տոկոսով` 1,4 մլրդ դոլարից մինչեւ 3,2 մլրդ դոլար:

Real Capitals Analytics տեղեկատվական-վերլուծական ընկերության կողմից անցկացված հետազոտությունը, որին հղում է անում Bloomberg գործակալությունը, ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներում ամենաարագ տեմպերով մեծանում է հյուրանոցային անշարժ գույքի ձեռքբերման գործարքների թվաքանակը, թեեւ բացարձակ արտահայտությամբ բնակելի եւ հողային անշարժ գույքի շրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է զբոսաշրջության համար անշարժ գույքի շուկան:

Ընդհանուր առմամբ բիզնես-միջավայրի եւ, մասնավորապես, տուրիստական ճյուղի առողջացումը բերել է ամերիկյան հյուրանոցային ինդուստրիայի զգալի աճին այն բանից հետո, երբ անցած ռեցեսիան հյուրանոցային համարների զբաղվածությունն իջեցրել էր մինչեւ 30-ամյա նվազագույն ցուցանիշ:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply