Հանրապետությունում սեպտեմբերի 14-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 13, 2010 16:27
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին եղանակը կպայմանավորվի արեւմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ: Առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է քամու ուժգանցում 17-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: Սեւանա լճի ջրի ջերմաստիճանը +20C է:
Մայրաքաղաքում երեքշաբթի օրվա երկրորդ կեսին եւ գիշերը հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 20մ/վրկ: Ժամը 11:00-17:00-ն խորհուրդ է տրվում պատսպարվել արեւի ուղիղ ժառագայթներից: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին «Meteo-TV»-ից, Երեւանում ռադիոակտիվությունը 16 մկռ/ժամ է, օդի հարաբերական խոնավությունը` 53 %, մթնոլորտային ճնշումը` 662 մմ ս.ս:
Գեոմագնիսական դաշտը կլինի կայուն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գնահատվում է 3: Երեւանում սպասվում է գիշերային ժամերին +15, ցերեկը` +29 աստիճան, Շիրակում, համապատասխանաբար, +5, +23, Կոտայքում` +5, +23, Գեղարքունիքում` +5, +23, Լոռիում` +8, +23, Տավուշում` +11, +24, Արագածոտնի լեռներում` +5, +23, Արագածոտնի նախալեռներում` +14, +29, Արարատում` +15, +29, Արմավիրում` +15, +29, Վայոց ձորի լեռներում` +5, +23, Վայոց ձորի նախալեռներում` +15, +29, Սյունիքի հովիտներում` +13, +28, Սյունիքի նախալեռներում` +8, +22, Արցախում` +12, +23, Ջավախքում` +13, +24 աստիճան:






Facebook
Tweet This
Email This Post
