ԱՄՆ-ում ցույցեր են անցկացվել Օբամայի վարչակազմի քաղաքականության դեմ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 13, 2010 15:57
Կիրակի ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ երկրի մայրաքաղաքում, մի շարք ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի եւ կառավարող Դեմոկրատական կուսակցության քաղաքականության դեմ, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ:
Վաշինգտոնում ցույցի մի քանի հազար մասնակիցներ հասել են մինչեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք՝ վանկարկելով նախագահ Օբամայի եւ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմող դեմոկրատների քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ: Ցուցարարները կոչ են արել իրենց կողմնակիցներին՝ Դեմոկրատական կուսակցությանը պարտության մատնել ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 2-ին:
«Կոնգրեսը ցրել», «Օբամային հեռացնել իշխանությունից»՝ վանկարկում Էին նրանք: Ինչպես հայտարարել են բողոքի ակցիաների կազմակերպիչները, իրենք դատապարտում են կառավարության դերի ուժեղացումն Էկոնոմիկայում եւ հանդես են գալիս հարկերի նվազեցման օգտին: Բացի այդ, ակտիվիստները ձգտում են ամերիկացիներին վերադարձնել ազգային միասնության զգացումը, որը նրանք ապրեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգական ահաբեկչությունից հետո:






Facebook
Tweet This
Email This Post
