Մահացել է ամերիկյան հայտնի դերասան Քեվին ՄաքՔարտին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 13, 2010 15:13

ԱՄՆ-ում 96-ամյա հասակում մահացել է հայտնի դերասան եւ պրոդյուսեր Քեվին ՄաքՔարտին: Նրան համաշխարհային հռչակ է բերել դոկտոր Մայլզա Բեննելյայի կերպարը «Դիակներ հափշտակողների ներխուժումը» ֆիլմում:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ամերկյան հայտնի դերասանն իր 70 տարվա կարիերայի ընթացքում հասցրել է 50-ից ավելի ֆիլմերում խաղալ («Առաքելությունը կատարված չէ», «Մայրիկ», «Դինաստիա» եւ այլն), ինչպես նաեւ վարել հեռուստատեսային շոուներ եւ մասնակցել թատերական ներկայացումների: 96-ամյա դերասանն աշխատել է մինչեւ մահվան օրը. 2009-2010 թվականներին նրա դերակատարմամբ լույս են տեսել մի շարք ֆիլմեր: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանը նշել է. «Ես իմ ամբողջ կյանքում միշտ ձգտել եմ ավելի շատ աշխատել: Ինձ դուր է գալիս աշխատել, եւ ինձ նաեւ դուր է գալիս ամբողջ ժամանակ որեւէ բանով զբաղված լինել»:

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply