Լեդի Գագան` MTV մրցանակաբաշխության առաջին մրցանակակիր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 13, 2010 15:09

Լոս Անջելեսում տեղի ունեցած լավագույն երաժշտական տեսահոլովակների կատարողներին բացահայտող MTV-ի 27-րդ մրցանակաբաշխության արդյունքում 24-ամյա ամերիկյան երգչուհի Լեդի Գագան ստացել է գլխավոր մրցանակը` «Bad Romance» տեսահոլովակով առաջին տեղը զբաղեցնելով «Տարվա վիդեո» անվանակարգում:

Վերջինիս գլխավոր մրցանակը բեմում հանձնել է հայազգի երգչուհի Շերը: Ինչպես հայտնում է  MTV-ն, երգչուհին մրցանակների է արժանացել միանգամից ութ անվանակարգերում` «Տարվա լավագույն փոփ վիդեո», «Լավագույն համագործակցություն», «Լավագույն վիդեոկատարողներ», «Լավագույն խորեոգրաֆիա», «Լավագույն պարային վիդեո», «Լավագույն մոնտաժ» եւ «Լավագույն ռեժիսորական աշխատանք»:

Լեդի Գագան ռեկորդ է սահմանել MTV-ի պատմության մեջ` առաջադրվելով միանգամից 13 անվանակարգերում:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply