Վարչապետն ընդունել է Լիբանանի պետական նախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 13, 2010 14:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի պետական նախարար Ադնան Կասսարի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ երկու պետությունների հարաբերություններն ու մասնավորապես տնտեսական կապերը ունեն զարգացման մեծ ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են ներդրումների խրախուսման հարցերին՝ մասնավորապես հանքահումքային, բանկային, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտներում: Այդ համատեքստում կարևորվել է նոյեմբերին Երևանում նախատեսված հայ-լիբանանյան գործարար համաժողովի անցկացումը:

Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply