Ձախորդ օրեր Տոկիոյում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 13, 2010 13:30
Տոկիոյում ձախորդ օրեր են անցկացնում Հայաստանի հավաքականի ձյուդոյիստները: Ճապոնիայի մայրաքաղաքում կազմակերպված աշխարհի առաջնությունում այս մարզաձևի մեր երկրի բոլոր ներկայացուցիչներն էլ ձախողվեցին: 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը երկու հաղթանակ տարավ: 66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը միայն մեկական անգամ ճաշակեցին հաղթանակի բերկրանքը: Այնուհետև, այս մարզիկները զիջելով մրցակիցներին, դարձան հանդիսական: 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը պարտվեց հենց առաջին գոտեմարտում: Ինչ խոսք, այսպիսի ցուցանիշները բավարար համարվել չեն կարող:






Facebook
Tweet This
Email This Post
