Շահումյանի համայնքապետը մեղադրվում է գումարներ յուրացնելու մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2010 11:38

Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Շահումյան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափերով գումար յուրացնելու դեպքերի առթիվ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Շահումյան համայնքի ղեկավար Ա. Յայլոյանը 2010թ. օգոստոսի 1-ին, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, ապամոնտաժել և Երևան քաղաքի բնակիչ ոմն Սուրենին 1.400.000 ՀՀ դրամով վաճառել է իր ղեկավարած համայնքի տարածքում գտնվող և համայնքին պատկանող ջրամբար աշտարակը: Բացի այդ, Ա. Յայլոյանը նույն համայնքի բնակիչ Ռ. Կարապետյանին առանց օրենքով սահմանված կարգի հատկացրել է շուրջ 20քմ հողամաս, որի դիմաց պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ: Նշված գումարները Ա. Յայլոյանը օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Նշված դեպքերի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ ոստիկանություն` նախաքննություն կատարելու:

2010թ. սեպտեմբերի 3-ին Ա. Յայլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով. այս մասին հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply