Ո՞վ է մեղավոր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 13, 2010 11:17

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվում է շախմատի աշխարհի ուսանողների առաջնությունը: Մեզ շախմատային երկիր ենք համարում, սակայն հերթական անգամ Հայաստանից այդ ստուգատեսում մասնակից չկա: Արտասովորն  այն է, որ այս մարզաձևն ընդգրկված է Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրում, այդ ստուգատեսի ծրագրով ամցկացվում են անհատական և թիմային մրցաշարեր, սակայն Հայաստանի ոչ մի բուհ շախամատիստներ չի ուղարկում որպեսզի ուժերը չափեն շախմատի աշխարհի ուսանողների առաջնությունում: Ընդ որում, որպես կանոն  աշխարհի առաջնությունը մասնակիցների ուժեղ կազմ է հավաքում, հանրածանոթ գրոսմայստերներ են հանդես գալիս, այնպիսի շախմատիստներ, որոնց անհատական գործակիցը 2600-ից բարձր է: Մարզիկներն անհատական պայքար են մղում, սակայն կա նաև թիմային հաշվարկ: Այնպես որ, այդ առաջնությունը անցնում է հետաքրքիր և մեծ հեղինակություն է վայելում: Իսկ Հայաստանի ներկայացուցուցիչների ինքնակամ այս ստուգատեսում խաղից դուրս մնալը, պարզապես տարօրինակ է: Բանն այն է, որ մեր երկրի բուհերում ուսանում են բարձրակարգ շախմատիստներ: Թերևս, կատարվածում մեղքի իր բաժին  ունեն Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը: Ընդ որում, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Ստացվում է, որ նա կրկնակի մեղավոր է: Ցավալին այն է, որ այդ ստուգատեսը բաց թողնելը սովորական է դարձել:

Դիտվել է 1757 անգամ:
Print Friendly

Leave a Reply