Հայաստանի հավաքականն առանց մեդալի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 13, 2010 11:02

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից: Փաստը մտահոգող է: Բան այն է, որ մեր երկրի ընտրանին բոլոր պայմաններնրն ունեցել էր լավ նախապատրաստվելու համար: Հավաքականն ուսմնամարզական պարապմունքներ էր անցկացրել Հայաստանւմ և արտասահմանում: Բացի այդ ,մեր երկրի հավաքականն ուժեղացնելու համար օտարերկրացի լեգեոնականներ են հրավիրվել: Ի դեպ, հավաքականի բոլոր անդամներն էլ ապահոված եղել բարձր աշխատավարձով: Ցավալի է, որ այդ ամենից հետո արդյունք չկա, մերոնք մնացել են առանց մեդալի:

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply