ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդանոյին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2010 23:15

ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդանոյին:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա հարաբերությունների մակարդակը եւ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի կողմից տարբեր ոլորտներում ցուցաբերվող աջակցության համար: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց որպես խորհրդարանի նախագահ աջակցել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնականը եւս բարձր •նահատեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների մակարդակը` ակնկալելով, որ համագործակցությունը կշարունակվի: Այդ գործընթացում նա կարեւոր համարեց խորհրդարանի դերը: Թինա Քեյդանոյի կարծիքով` հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն դրական զարգացումներ ունենալ, եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` վերջերս Երևան կատարած այցը ազդանշան էր, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է զարգացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ: ԱՄՆ-ը ակնկալում է շարունակել գործակցությունը տարբեր ոլորտներում, տարածաշրջանային խնդիրների, ԼՂ հարցի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձան ԼՂ հարցի կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ ողջունեց ԱՄՆ-ի ջանքերն այդ ուղղությամբ:
Թինա Քեյդանոն համամիտ էր, որ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ հարցն այլ ատյաններում բարձրացնելը չի կարող օգտակար լինել կարգավորման գործընթացի համար:
Անդրադարձ կատարվեց նաեւ օրենսդրական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտան•ության խնդիրներում խորհրդարանների դերին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply